Լրահոս

02.11.2012 13:09


Հալեպում կրկին հայ է սպանվել. մեկ հոգի էլ առևանգվել է

Հալեպում կրկին հայ է սպանվել. մեկ հոգի էլ առևանգվել է

Հալեպի հայկական թաղամասերում առավոտյան ժամերից հրթիռների ձայներ են լսվում: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրել է Բերիո թեմի ազգային առաջնորդարանի մամլո խոսնակ Ժիրայր Ռեյիսյանը` ավելացնելով, որ դեռևս տեղեկություններ չկան պատճառած վնասների մասին: Նոյեմբերի 1-ին Հալեպի Սուրբ Գևորգ եկեղեցու շրջանում հայ է զոհվել: Դիպուկահարի փամփուշտից խոցվել է Ջորջ Կաբանջյանը:

Ռեյիսյանի տեղեկացմամբ` Դամասկոսից Հալեպ վերադառնալու ճանապարհին Հալեպի մուտքի մոտ զինյալները երկու մարդ են առևանգել: Պարզվել է, որ նրանցից մեկը հայ է: Առևանգվածների վերաբերյալ դեռևս տեղեկություններ չկան:

Ռեյիսյանն անդրադարձել է նաև մի քանի օր առաջ Հալեպի մոտակայքում առևանգված 7 հայերին՝ նշելով, որ  նրանց ազատ արձակման ուղղությամբ աշխատանքները շարունակվում են:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 29-ի երեկոյան՝ ժամը 18:00-ի սահմաններում, Բեյրութից Հալեպ ուղևորվող «Զեյթունի Դրուզ» ընկերությանը պատկանող քաղաքացիական ավտոբուսը կանգնեցվել է սիրիական զինված ապստամբների կողմից՝ Հալեպի մոտակայքում գտնվող Սարաքեբ քաղաքում: Նրանք իրենց մոտ են պահել 11 ուղևոր տղամարդկանց, որոնցից յոթը հայ, երեքը՝ քրիստոնյա արաբներ են: 

Այս խորագրի վերջին նյութերը