Էրդողան. «Իսրայելի հետ հարաբերությունները կկարգավորվեն, եթե կատարվեն մեր բոլոր երեք պահանջները»
Թուրքական «Զաման» թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Ռեջեբ Թայիփ Էրդողանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է թուրք-իսրայելական հարաբերությունների կարգավորման խնդրին՝ նշելով, որ սա տեղի կունենա միայն այն դեպքում, երբ Իսրայելը կատարի Թուրքիայի բոլորի երեք պահանջները.
«Թուրքիան չի հրաժարվի դրանցից և ոչ մեկից: Թուրքական նախապայմաններն են՝ փոխհատուցում վճարել Թուրքիայի 9 սպանված քաղաքացիների ընտանիքներին, ներողություն խնդրել Թուրքիայից և վերացնել Գազայի հատվածի շրջափակումը: Մի շարք երկրների առաջնորդներ, որոնք հանդես են գալիս որպես թուրք-իսրայելական հարաբերությունների կարգավորման միջնորդներ, Անկարային համոզում են համաձայնել երկու պայմանի՝ ներողություն և փոխհատուցում, և հրաժարվել Գազայի շրջափակման վերացման պահանջից: Սակայն մենք պնդում ենք բոլոր երեք նախապայմանների կատարումը, քանի որ Թուրքիան չի կարող լուռ հետևել, թե ինչպես է Իսրայելը շրջափակման մեջ պահում Պաղեստինի բնակիչներին»: