Լրահոս

31.10.2012 12:24


Արտահերթ խորհրդակցություն ԵՄ երկրների ֆինանսական նախարարների մասնակցությամբ. որոշվում է Հունաստանի ճակատագիրը

Արտահերթ խորհրդակցություն ԵՄ երկրների ֆինանսական նախարարների մասնակցությամբ. որոշվում է Հունաստանի ճակատագիրը

Եվրագոտու անդամ երկրների ֆինանսների նախարարներն այսօր արտահեթ հեռախոսային խորհրդակցություն կանցկացնեն Աթենքին ֆինանսական օգնության 3-րդ փաթեթի փոխանցման վերաբերյալ։ Այս մասին տեղեկացնում է «Euromag»-ը՝ հղում անելով «Deutsche Welle»-ին։

 Այս խորհրդակցությունը վճռորոշ է, քանի որ 31,5 մլրդ եվրոյի չափով օգնությունը մինչև նոյեմբերի կեսը չստանալու դեպքում Աթենքի պաշտոնական սնանկացումն անխուսափելի կլինի։ Հունաստանի վերաբերյալ արմատական որոշումների ընդունման համար շատ քիչ ժամանակ է մնացել, ուստի նախարարները ստիպված են վերջնական որոշում կայացնել նոյեմբերի 12-ից ոչ ուշ։

 Ֆինանսական օգնության 3-րդ փաթեթի փոխանցման հիմնական խնդիրը դրա արդյունավետության հարցն է, քանի որ Աթենքը համառորեն շարունակում է չիրականացնել վարկատուների պահանջները։ Այնուամենայնիվ, Եվրոպական Միությունն արդեն իր ուսերին է վերցրել Հունաստանը փրկելու հոգսը, հետևաբար հունական պետության սնանկության դեպքում կտուժեն նաև եվրագոտու մյուս երկրները։

Այս խորագրի վերջին նյութերը