Լրահոս

31.10.2012 12:05


ՀՀ ֆինանսների փոխնախարար. «Կառավարման ապարատի ծախսերը ծրագրելիս խնայողական մոտեցում է ցուցաբերվել»

ՀՀ ֆինանսների փոխնախարար. «Կառավարման ապարատի ծախսերը ծրագրելիս խնայողական մոտեցում է ցուցաբերվել»

–Կառավարման ապարատի ծախսերը ծրագրելիս խնայողական մոտեցում է ցուցաբերվել։ Ծախսերի գծով ավելի շատ կրճատումներ կան, քան ավելացումներ,- նման հայտարարությամբ է այսօր հանդես եկել ՀՀ ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը ԱԺ պետական-իրավական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների այսօրվա համատեղ նիստում։

Սաֆարյանը հայտնել է, որ ՀՀ 2013թ. պետական բյուջեի նախագծում պետական կառավարման ապարատի պահպանման ծախսերի ընդհանուր գումարը ծրագրված է 62 մլրդ 470,2 մլն դրամի չափով, ինչը 2011թ. և 2012թ. համեմատ  համապատասխանաբար 16,1 և 7,7 տոկոսով ավելի է: Պետապարատի ծախսերը ՀՆԱ–ի 1,38%–ն են, պահպանման ծախսերը դրա 98% են, որից մոտ 65%-ը աշխատավարձերն են։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը