Լրահոս

31.10.2012 11:04


Ֆրանսիայում այսօր կքննարկվի միասեռական ամուսնությունների օրինականացման հարցը

Ֆրանսիայում այսօր կքննարկվի միասեռական ամուսնությունների օրինականացման հարցը

Ֆրանսիայի կառավարությունը հոկտեմբերի 31-ին կքննարկի միասեռ ամուսնությունների օրինականացման հարցը։ Այս մասին հայտնում է ռուսական «Вести»-ն։ Այնուհետև հարցը քննարկման կդրվի խորհրդարանում և հավանության արժանանալու դեպքում ուժի մեջ կմտնի հաջորդ տարվանից։

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդն իր նախընտրական քարոզարշավի ժամանակ խոստացել էր օրինականացնել միասեռ ամուսնությունները։ Նոր օրենքի համաձայն՝ ամուսնություն կհամարվի յուրաքանչյուր սեռի երկու անձի միությունը։ Հարկ է նշել նաև, որ միասեռ զույգերը կստանան նաև երեխաներ որդեգրելու իրավունք։

 Ըստ վերջին հարցումների՝ ֆրանսիացիների մոտավորապես 65%-ը կողմ է միասեռ ամուսնությունների օրինականացմանը, մոտ 50%-ը կարծում է, որ նրանց կարելի է երեխաներ որդեգրելու իրավունք տալ։ Միասեռ ամուսնություններին դեմ է հանդես գալիս կաթոլիկ եկեղեցին։

Այս խորագրի վերջին նյութերը