Օբաման Նյու Յորքն ու Նյու Ջերսին աղետի գոտի է հայտարարել
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Նյու Յորքը, Լոնգ Այլենդը և Նյու Ջերսին հայտարարել է աղետի գոտի։ Այս մասին տեղեկացնում է «Ասոշիեյթեդ փրես»-ը:
«Սենդի» փոթորկից տուժած տարածքներին այդ կարգավիճակի շնորհումը թույլ է տալիս դաշնային բյուջեից միջոցներ հատկացնել աղետից տուժած քաղաքացիներին օգնելու համար: Բացի այդ՝ ԶԼՄ-ները հաղորդում են, որ արտակարգ իրավիճակ է հայտարարվել Վիրջինիա և Արևմտյան Վիրջինիա նահանգներում:
Վերջին տվյալների համաձայն՝ «Սենդին» շարժվում է դեպի արևմուտք՝ մոտենալով Ֆիլադելֆիային: Առանց էլեկտրաէներգիայի է մնացել 7,5 մլն ամերիկացի: ԱՄՆ տնտեսությանը փոթորկի հասցրած վնասը կազմել է մոտ 20 մլրդ դոլար։