Մարդիկ սարսափում են «Սենդի» փոթորիկից, իսկ նա ձիու դիմակով կիսամերկ վազում է փողոցով. ո՞վ է նա (տեսանյութ)
«NBC» հեռուստաալիքի «Սենդի» փոթորկի մասին տեսանյութում հայտնվել է ձիու ռետինե դիմակով կիսամերկ մի տղամարդ։ Ամերիկացի Ջիմի Քրյուանը հայտնվել է Վաշինգտոնի նորությունների թողարկման մեջ:
Դիմակը հագնելով` նա դուրս է եկել փողոց և հայտնվել ուղիղ եթերում: Նա վազել է, թռչկոտել և տարբեր շարժումներ կատարել: Հաղորդավարը նրա պահվածքն այսպես է մեկնաբանել.
«Ահա, տեսնո՞ւմ եք՝ ինչպես կարելի է դիմավորել փոթորիկը: Դուք կարող եք փակվել տանը և վախենալ կամ էլ ամեն ինչին հումորով վերաբերվել»:
Ջիմին, սակայն, հաղորդավարի մեկնաբանությանը համաձայն չէ։ Իր միկրոբլոգում նա հայտնել է, որ իրականում փոթորիկին շատ լուրջ է վերաբերվում և գնել է 12 տուփ պաղպաղակ՝ որպեսզի փոթորկի ըթնացքում տանը ճաշակի ու, այսպես ասած, «պարապ չմնա»։