Լրահոս

30.10.2012 15:18


Արմեն Աղայան. «Տարածքային զիջման ո՛չ մի փաստաթուղթ»

Արմեն Աղայան. «Տարածքային զիջման ո՛չ մի փաստաթուղթ»

–Խնդիրը բանակցությունները չեն, խնդիրը բանացկությունների բովանդակությունն է: Տարածքային զիջման ոչ մի փաստաթուղթ բանակցություններում չպետք է քննարկվի,-նման հայտարարությամբ է այսօր հանդես եկել քաղաքագետ Արմեն Աղայանը՝ հրավիրված մամլո ասուլիսին խոսելով ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին։

Աղայանը նշել է, որ պետք է վերականգնել բոլոր իրավունքները, վերաբնակեցնել ազատագրած տարածքները, հայտարարել, որ Արցախը Հայաստանի մաս է։

Ինչ վերաբերում է միջազգային հանրության արձագանքին, ապա քաղաքագետը նշել է, որ մենք հորինել ենք որոշակի միջազգային հանրություն և սկսել ենք դրանից սարսափել.

–Մենք հնարել ենք,  թե միջնորդները կասեն, ու իրենց դեռ չասածից  սկսել ենք վախենալ։ Միջազգային հանրությունը Արցախի հարցում դիրքորոշում չունի, բայց ունի քավորության խնդիր։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը