Թուրքիայի մշակույթի նախարարություն. Սիրթի հայկական գերեզմաատունը «ոչ մի արժեք չի ներկայացնում»
Թուրքական «Այքքիրիդոգրուլար» կայքի փոխանցմամբ՝ Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարությունն արձագանքել է Սիրթ (Սղերթ) նահանգի Էրուհ շրջանի Խերթ գյուղի մոտակայքում հուլիսին տարված ճանապարհաշինարարական աշխատանքների ժամանակ հայկական գերեզմանատան ավերմանը։ Հիշեցնենք, որ այդ աշխատանքների ժամանակ ցաքուցրիվ էին արվել այնտեղ թաղված մարդկանց ոսկորները:
Նախարարությունը հանգել է այն եզրակացության, որ հայկական գերեզմանատունն իրենից «որևէ արժեք չի ներկայացրել»: Նախարարությունը հայտարարել է, որ հայկական գերեզմանատունը չի հետաքրքրում իրենց, քանի որ այն մշակութային անշարժ կոթող «չի հանդիսանում»: