135 մլն դոլար Իրանին՝ ՄԱԿ–ի կողմից. Ուրմիա լճի վերացումը պետք է կանխարգելել
ՄԱԿ-ն Իրանին 135 մլն դոլար է տրամադրել Ուրմիա լճի բնապահպանական խնդիրների լուծման համար։ Այս մասին տեղեկացնում է իրանական «ՄԵՀՐ» գործակալությունը։
Իրանի շրջակա միջավայրի պահպանության կազմակերպության ղեկավար Մուհամեդջավադ Մուհամեդիզադեն հայտարարել է, թե Իրանի լճերի, այդ թվում՝ Ուրմիայի հիմնական խնդիրը լճերը լցվող գետերի ջրերն են։ Համաձայն պաշտոնական տվյալների՝ Ուրմիա լճի շուրջ 70%-ն արդեն չորացել է։ Այժմ ջրի մեկ լիտրում 400 գրամ աղ կա։ Առաջ այն կազմում էր 160-170 գրամ։
Ավելի վաղ Ահմադինեժադը հանձնարարել է Արաքսի ջրամբարից Սալմաստ և Խոյ քաղաքներով ջուր հասցնել Ուրմիային: Ուրմիան երկրի ամենամեծ, իսկ աշխարհի՝ խոշորագույն աղի լճերից մեկն է, որը հայտնվել է չորանալու վտանգի առաջ:
Բնապահպանները նշում են, որ առաջիկա մի քանի տարում լիճը կարող է ամբողջությամբ անհետանալ: Լճի մակերեսի փոքրացումն ազդում է դրա կենդանական և բուսական աշխարհի վրա: