Լրահոս

30.10.2012 12:43


Հալեպի մոտակայքում ընդդիմադիրները 7 հայ են առևանգել

Հալեպի մոտակայքում ընդդիմադիրները 7 հայ են առևանգել

Հալեպի մոտակայքում գտնվող Սարաքեբ քաղաքում 10 հալեպցի տղամարդ է առևանգվել, որոնցից 7-ը հայեր են: Այս մասին «Արմենպրես»-ին հայտնել է Բերիո թեմի ազգային առաջնորդարանի մամլո խոսնակ Ժիրայր Ռեյիսյանը:

Առևանգումն իրականացվել է ընդդիմադիրների կողմից: Ոչ պաշտոնական տեղեկությունների համաձայն` ընդդիմադիրները կառավարությանը կոչ են արել վերադարձնել իրենց 150 ընկերներին, և իրենք ազատ կարձակեն առևանգվածներին: Տեղի ունեցածի վերաբերյալ դեռևս մանրամասն տեղեկություններ չկան:

Սիրիայում ավելի քան 18 ամիս շարունակվող բախումների հետևանքով զոհվել է 30 հազ.–ից ավելի մարդ, այդ թվում` տասնյակ հայեր։

Այս խորագրի վերջին նյութերը