Լրահոս

30.10.2012 11:15


Լարվածության նոր ալիք չին–ճապոնական վիճելի կղզիների շուրջը

Լարվածության նոր ալիք չին–ճապոնական վիճելի կղզիների շուրջը

Չինական չորս պարեկային նավեր երեքշաբթի մտել են վիճելի Սենկակու կղզիների գոտի, որը Տոկիոն համարում է իր տարածքային ջրերը: Ճապոնական պահնորդները ռադիոյով նրանցից պահանջել են  լքել այդ տարածքը, սակայն չինական նավերը արհամարհել են այդ կոչը: Ավելին՝ նրանցից մեկի վրա լուսային պաստառ է վառվել, որով դիմել են ճապոնացի պահնորդներին՝ պահանջելով անմիջապես դուրս գալ Չինաստանի տարածքային ջրերից:

Ավելի վաղ` հոկտեմբերի 28-ին, չինական նավերը ցուցադրաբար մտնում էին այս տարածքը: Այդ ժամանակ Տոկիոն  Պեկինին հերթական «վճռական բողոքն» էր հայտարարել:

Հիշեցնենք, որ վերջին ժամանակներս Չինաստանի և Ճապոնիայի միջև հարաբերությունները սրվել են Արևելաչինական ծովի վերբերյալ վեճերի պատճառով: Պեկինը գտնում է, որ Սենկակու կղզիները իր տարածքն են, որը Տոկիոն գրավել է դեռևս XIXդ. վերջին կայացած պատերազմի ժամանակ: Դեռ վերջերս այս կղզիներից չորսը պատկանում էին մասնավոր սեփականատերերի` Ճապոնիայի քաղաքացիերին: Տոկիոն գնել է դրանցից երեքը: Այսպիսով՝ Սենկակուի գրեթե բոլոր կղզիները Ճապոնիայի պետական սեփականությունն են:

Պեկինն արձագանքել է կոշտ բողոքներով, իսկ կղզիների տարածքում անընդհատ չինական պահնորդներ կան: 

Այս խորագրի վերջին նյութերը