ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն այսօր խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ լրագրողներին հայտնել է, որ Հայաստանը «ՀայռուսԳազարդ»–ում իր 20 տոկոս բաժնեմասը վաճառել է 63 միլիարդ դրամով ( մոտ 155,5 մլն դոլար)։
–Սա վերջին փաթեթն էր, վերջին բաժնեմասն էր, որը տալիս էր լրջագույն վերահսկողական լծակներ։ Հանուն ինչի՞, դրանից հետո էլ վաճառելու բան չկա,– ասել է Զուրաբյանն ու ավելացրել, որ հայ ժողովրդի թիկունքում կնքված այս գործարքը մեկ նպատակ ունի՝ ձգել և թույլ չտալ, որ գազի սակագնի բարձրացման լուրը հայտնի դառնա մինչև նախագահական ընտրություններ։
ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավարը նշել է, որ գազի գնի բարձրացման տեղեկատվությունը մեկնաբանելուց ամեն կերպ խուսափում է ՀՀ էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը, ով, ըստ Զուրաբյանի, երեկ ԱԺ հայտարարությունների ժամին գազի գնի վերաբերյալ հարցին «լղոզված» պատասխան տվեց։
Լևոն Զուրաբյան. «Հանուն ինչի՞...»

7or.am