Լրահոս

26.10.2012 10:58


Այսօր զոքանչի միջազգային օրն է

Այսօր զոքանչի միջազգային օրն է

Այսօր զոքանչի միջազգային օրն է։ Այն հիմնականում նշվում է ԱՄՆ-ում, Լատինական Ամերիկայի և Եվրոպայի որոշ երկրներում։ Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ նովոստի»-ն։

 Այս տոնը նշելու ավանդույթը գալիս է Միացյալ Նահանգներից։ Սկզբում այն դիտարկվում էր որպես կատակ, ապա մեծ տարածում ստացավ անգլալեզու երկրներում։ Այս օրը խորհուրդ է տրվում շնորհակալություն հայտնել զոքանչին, որ նա այդքան լավ աղջիկ է դաստիարակել։ Փեսան այս օրը պետք է առավել ուշադիր ու հոգատար լինի կնոջ մոր նկատմամբ, կատարի նրա բոլոր ցանկությունները և նվերներ տա։

Այս խորագրի վերջին նյութերը