Լրահոս

26.10.2012 10:42


Դավթաշենում վերելակի վթարի հետևանքով 2 զոհ կա, մեկ մարդու վիճակն էլ ծանր է

Դավթաշենում վերելակի վթարի հետևանքով 2 զոհ կա, մեկ մարդու վիճակն էլ ծանր է

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք՝ երեկ՝ ժամը 17։22-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Սասնա Ծռեր փողոցի թիվ 2 հասցեում վերելակը պոկվել է և ընկել: Հայաստանի արտակարգ իրավիճակների ծառայությունից հաղորդում են, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում նորակառույց շենքի 17-րդ հարկից բեռնատար ինքնաշեն վերելակը, որը գրանցված չէ ԱԻՆ ռեեստրում և չի անցել փորձաքննություն, բեռներն իջեցնելու պահին պոկվել և ընկել է վերելակի հորանը: Կա երկու զոհ և երկու տուժած:

Շտապօգնության աշխատակիցները տուժածներին տեղափոխել են «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոն: Պարզվել է 2 տուժածի ինքնությունը` Խաչիկ Եփրեմյան (45 տ.), Գևորգ Սաֆարյան (60 տ.):Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են ծանր: Դժբախտ պատահարի հետևանքով զոհվել են 1960թ. ծնված Հուսիկ Օհանյանը և մոտ 50 տարեկան անձը չպարզված տղամարդ:

Այս խորագրի վերջին նյութերը