Լրահոս

24.10.2012 10:14


Դավութօղլուն պատասխանում է Լավրովին. «Մտածում էիք, թե չենք նկատի ու «կուլ կտանք»...»

Դավութօղլուն պատասխանում է Լավրովին. «Մտածում էիք, թե չենք նկատի ու «կուլ կտանք»...»

Ինչպես տեղեկացնում է թուրքական «Հուրիեթը», Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն կոշտ արձագանք է տվել ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի հայտարարությանը, որտեղ ռուս պաշտոնյան, անդրադառնալով Թուրքիայում ստիպողաբար իջեցված Մոսկվա-Դամասկոս քաղաքացիական ինքնաթիռի միջադեպին,  Թուրքիայից պահանջել էր ցուցադրել հայտնաբերված զինամթերքը կամ հայտարարել, որ ինքնաթիռում ռազմական ուղեբեռ չի եղել։

Ի պատասխան՝ Դավութօղլուն ասել է.

–Դուք, միջազգային իրավունքը խախտելով, մտածելով, որ չենք նկատի ու «կուլ կտանք», քաղաքացիական ինքնաթիռով ռազմական բեռ եք ուղարկում և ցանկանում եք դա անցկացնել մեր տարածքով։  Նման ինքնաթիռը մենք կիջեցնենք։

Այս խորագրի վերջին նյութերը