Լրահոս

23.10.2012 17:26


Լևոն Զուրաբյանը լեզվաբանական «դասեր» տվեց ՀԱԿ–ին քննադատողներին

Լևոն Զուրաբյանը լեզվաբանական «դասեր» տվեց  ՀԱԿ–ին քննադատողներին

ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն այսօր խորհրդարանում իր հայտարարության ժամանակ անդրադարձել է ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանի այն դիտարկմանը, թե պետությանը չի կարելի ավազակապետություն անվանել, պետությունը ժողովուրդն է, իսկ իշխանությունն այլ բան է։

–Ավազակապետություն եզրույթի հարցում մեզ քննադատողները մի փոքր բաց ունեն իրենց լեզվաբանական գիտելիքների մեջ, որը ես հիմա կուզենայի լրացնել։ Կան հունական ծագում ունեցող բառեր, որոնք պարունակում են «կրատիա» եզրույթը, որը նշանակում է իշխանություն։ Կլեպտոկրատիա նշանակում է գողապետություն։ Այդ նույն «կրատիա» արմատը հայերենում փոխանցվում է «պետություն» արմատով, ինչը չպետք է շփոթել պետության ինստիտուտի հետ։ Ընդհանրապես երբ հայերենում պետություն բառը շաղկապված օգտագործվում է մեկ ուրիշ արմատի հետ, ապա այն նշանակում է իշխանական համակարգի բնութագիր. օրինակ, մոնարխիա՝ միապետություն,– հայտարարել է Զուրաբյանը։

 Օգտվելով առիթից՝ Զուրաբյանն այս հարցը նաև շաղկապել է ապագա նախագահական ընտրությունների հետ՝ նշելով.

–Եթե ուզում եք ապացուցեք, որ ավազակապետություն չեք, ապա ցույց տվեք, որ պատրաստ եք անցկացնել ազատ և արդար ընտրություններ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը