Կովն ընկել է գնացքի տակ ու երկաթգծերից դուրս հանել 4 վագոն
Այսօր՝ հոկտեմբերի 22-ին, Վարդենիսի Շորժա երկաթգծի 165-րդ կիլոմետրին տեղի է ունեցել արտակարգ պատահար. գծերից դուրս է եկել 4 բեռնատար վագոն: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԻՆ լրատվական ծառայությունից:
Ըստ հաղորդագրության՝ ժամը 10:51-ին «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ–ի ավագ կարգավար Ահարոնյանից տեղեկատվություն է ստացվել, որ ժամը 09:45-ին 4 բեռնատար վագոն դատարկ վիճակում դուրս է եկել երկաթգծերից: Այս պահին վերականգնողական աշխատանքներ են տարվում:
Հաղորդվում է, որ վթարը տեղի է ունեցել երկաթգծ տարածքում խոշոր եղջերավոր անասունի հայտնվելու պատճառով: Վթարի պատճառ հանդիսացած կովը սատկել է: