Ոստիկանության պարզաբանումը Գյումրու քաղաքապետարանին պատկանող «Չայկա»–ի անհետացման վերաբերյալ
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 17։35-ին, ոստիկանության Գյումրու բաժնում Գյումրի համայնքի ղեկավարի տեղակալից գրություն է ստացվել, որ համայնքին պատկանող «ԳԱԶ-13» ավտոմեքենան, որը գտնվել է Կարեն Դեմիրճյանի փողոցի թիվ 9 հասցեում՝ նախկին «Բնակտնտեսություն» ընկերության ավտոտնակում, հոկտեմբերի 19-ին՝ ժամը 09։10-ին, Գյումրու քաղաքապետարանի կողմից կնքվել և ի պահ է հանձնվել նշված ընկերության պահակին՝ մինչև հետագա տնօրինման հարցի լուծումը, սակայն նույն օրը՝ ժամը 15։00-ին, պարզվել է, որ առանց համապատասխան թույլտվության՝ պոկվել է ավտոտնակի կապարակնիքը, և ավտոմեքենան փախցրել են:
Ոստիկանության Գյումրիի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ հոկտեմբերի 21-ին՝ ժամը 18։30-ին, հիշյալ ավտոմեքենան հայտնաբերվել է Պլեխանովի փողոցի թիվ 131/028 տնակին հարակից տարածքից:
Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Նախաքննությունը շարունակվում է: