Լրահոս

22.10.2012 11:56


«Ոսկե խաղակոշիկի» համար պայքարում Հենրիխ Մխիթարյանն առայժմ երրորդն է

«Ոսկե խաղակոշիկի»  համար պայքարում Հենրիխ Մխիթարյանն առայժմ երրորդն է

2012/13թթ. մրցաշրջանի «Ոսկե խաղակոշիկ» մրցանակի հավակնորդների ցուցակն այս պահի դրությամբ գլխավորում է Լիտվայի «Շաուլյայ» ակումբի 29-ամյա հարձակվող Արտուրաս Ռիմկևիչյուսը, ով իր ակտիվում 32 գոլ է գրանցել: Լիտվայի առաջնության ավարտին 3 մրցափուլ է մնացել, և Արտուրասը կարող է իր ակտիվը լրացնել նոր գոլերով: Այս մասին տեղեկացնում է «terrikon.com»–ը։

Երկրորդ տեղում է «Բարսելոնա»-ի հարձակվող Լիոնել Մեսսին, ով 11 գոլի հեղինակ է դարձել և 22 միավոր վաստակել: Նրան հետևում է մեր հայրենակիցը` Հենրիխ Մխիթարյանը, ով արդեն 14 գոլ է խփել և 21 միավոր վաստակել:

«Ոսկե խաղակոշիկ»-ի հավակնորդների թվում են նաև 9-ական գոլ հեղինակած Քրիշտիանու Ռոնալդուն, Զլատան Իբրահիմովիչը, Ռադամել Ֆալկաոն:

Նշենք, որ մրցանակը նվաճելու համար Հենրիխը պետք է կարողանա 1,4 անգամ ավելի շատ գոլեր խփել, քան Մեսսին, Ռոնալդուն, Ֆալկաոն և Իբրահիմովիչը և «մեծ հնգյակի» առաջնությունների մյուս առաջատարները։ Սակայն մինչ այդ, Մխիթարյանը պետք է գերազանցի Ռիմկևիչյուսին, ինչի համար անհրաժեշտ է  գոլերի քանակը հասցնել 22-ի։

Այս խորագրի վերջին նյութերը