Լրահոս

19.10.2012 11:43


«Սիրիական ավիաուղիներ»–ը Երևան–Հալեպ–Երևան չվերթները կիրականացնի Իրաքի ու Իրանի օդային տարածքներով. տոմսը մի փոքր կթանկանա

«Սիրիական ավիաուղիներ»–ը Երևան–Հալեպ–Երևան չվերթները կիրականացնի Իրաքի ու Իրանի օդային տարածքներով. տոմսը մի փոքր կթանկանա

«Սիրիական ավիաուղիներ» ավիաընկերությունը Երևան-Հալեպ-Երևան չվերթը կիրականացնի Իրաքի և Իրանի օդային տարածքով` ելնելով այն հանգամանքից, որ Թուրքիան փակել է օդային ուղիները սիրիական ինքնաթիռների համար՝ դրանով իսկ վտանգավոր դարձնելով չվերթները Թուրքիայի տարածքով: Այս մասին ավիաընկերությունը հաղորդել է «Արմենպրես»–ին։

«Հալեպ-Երևան-Հալեպ չվերթը Իրանի և Իրաքի օդային տարածքով կազմակերպելու դեպքում տոմսի արժեքը մի փոքր կթանկանա: Չնայած Սիրիայում ստեղծված պատերազմական իրավիճակին` պետք է նշեմ, որ առաձնապես տարբերություն չկա Հալեպ մեկնողների և այնտեղից վերադարձողների նախկին և ներկա թվերի միջև»,-հայտնել են «Սիրիական ավիաուղիներ» ընկերությունից:

Նշենք, որ  «Սիրիական ավիաուղիները» շարունակում է նույն հաճախականությամբ` շաբաթական մեկ օր (երեքշաբթի), իրականացնել Հալեպ-Երևան-Հալեպ չվերթները:

Այս խորագրի վերջին նյութերը