Հին ՀԴՄ–ներն այլևս անպետք են՝ գնե՛ք նորերը. կառավարության նոր որոշումը
Հսկիչ դրամարկղային մեքենաներ (ՀԴՄ) կիրառող մոտ 60 հազ. տնտեսվարողներ ստիպված կլինեն դեն նետել իրենց ներկայիս սարքերն ու հունվարի 1-ից կիրառել այլ սարքեր։ ՀՀ կառավարությունն այսօր` հոկտեմբերի 18-ին որոշում ընդունեց ՀԴՄ-երի նկատմամբ նոր պահանջներ սահմանելու մասին:
Ըստ ՀՀ կառավարությանն առընթեր պետեկամուտների կոմիտեի ղեկավար Գագիկ Խաչատրյանի՝ ՀԴՄ-երը պետք է ունենան ֆիսկալ տվյալների պաշտպանվածության բարձր աստիճան, ժամանակակից կապի միջոցներով ՊԵԿ-ի հետ տեղեկատվության փոխանակում: Այդ նպատակով ՀԴՄ-երը պետք է ունենան չջրվող հիշող սարք՝ նվազագույնը 128 մեգաբայթ ծավալով, լրացուցիչ հիշողության քարտ տեղադրելու հնարավորություն, SIM քարտի միջոցով 3G և GPRS կապուղիներով ինտերնետին միանալու և տվյալներ փոխանցելու հնարավորություն, կոդավորման հնարավորություն, և այլն: