Լրահոս

18.10.2012 11:15


4 նոր արագաչափեր Երևանում կգործարկվեն հոկտեմբերի 22-ից

4 նոր արագաչափեր Երևանում կգործարկվեն հոկտեմբերի 22-ից

Երևան քաղաքում և միջպետական նշանակության ավտոճանապարհներին երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները շարունակվում են:

ՀՀ ոստիկանության մամլո ծառայությունը զգուշացնում է, որ հոկտեմբերի 22-ից գործարկվելու են Երևան քաղաքի Շիրակի, Բագրատունյաց, Պռոշյան փողոցներում և Արշակունյաց պողոտայում նոր տեղադրված երթևեկության արագության նկատմամբ վերահսկողության արագաչափ սարքերը: Նշված վայրերում երթևեկության համար թույլատրելի առավելագույն արագությունը 60 կմ/ժ է:

Այս խորագրի վերջին նյութերը