Վահան Հովհաննիսյանը. Սա կարելի է ինչ–որ չափով դիտարկել որպես Հայաստանի շրջափակման ճեղքում
«Օգնիր եղբորդ» նախաձեռնության անդամներ, ՀՅԴ–ականներ Վահան Հովհաննիսյանն ու Լիլիթ Գալստյանն այսօր հրավիրված ասուլիսին ներկայացրել են նախաձեռնության գործունեության մի շարք մանրամասներ, ինչպես նաև անդրադարձել Էրզրումում դեպի Հալեպ ուղևորվող հայկական ինքնաթիռի վայրէջքին։
Վահան Հովհաննիսյանի կարծիքով՝ հիշյալ դեպքը կարելի է ինչ–որ չափով դիտարկել որպես Հայաստանի շրջափակման ճեղքում.
–Երկար տևեցին բանակցությունները բոլոր կողմերի միջև` նախաձեռնող խմբի, օդային ընկերության, ընդունող երկրի` Սիրիայի, միջանկյալ տարբեր երկրների իշխանությունների և համապատասխան ներկայացուցիչների միջև: Բայց, այնուամենայնիվ, օպտիմալ ճանապարհն այս անգամ գտնվեց` Թուրքիայի օդային տարածքով հասնել Սիրիա: Թուրքիայի կողմից առաջարկություններ եղան` ժամանակավորապես վայրէջքի և բեռի զննման վերաբերյալ, ինչը մենք չմերժեցինք: Էրզրումում վայրէջքը եղել է ծրագրված, որից հետո ինքնաթիռն անխափան կերպով հասել է Հալեպ և այնտեղ բեռնաթափվել ու վերադարձել։
Լիլիթ Գալստյանն էլ իր հերթին նշել է, որ սիրիահայ մեր եղբայրներին օգնելու գաղափարը կարողացավ միավորել հայ հասարակության ամենատարբեր շերտերը և հասցնել ինչ–որ արդյունքի.
–Երեկ գիշեր շատ ուշ մենք արդեն ստացանք տեղեկություն, որ մեր ինքնաթիռը բարեհաջող վերադարձավ: Սա առաջին վերջակետն է այն լուրջ ջանքերի, որ կարողացավ իսկապես միավորել մեր հասարակության բոլոր շերտերը: Արդեն մեկ ամիս էր, ինչ մեկնարկել է «Օգնիր եղբորդ» նախաձեռնությունը, և մենք համոզված էինք, որ այս նախաձեռնությունն իրապես պետք է դառնար այն միավորիչ նախաձեռնությունը, որ ակնկալվում էր: Այսօր մենք կարող ենք ասել, որ կարողացանք կուտակել մոտ քառասուն տոննա պարենամթերք և դեղորայք ու հատուկ հաշվեհամարին ունենալ ևս երեսուն միլիոն դրամ։
Նախաձեռնության անդամները վստահորեն արձանագրել են, որ այս ծրագիրն անպայման շարունակվելու է։

7or.am