Ռուսաստանի Դաշնության աշխարհաքաղաքական հետազոտությունների ակադեմիայի փոխնախագահ Արայիկ Սարգսյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է տարածաշրջանում տեղի ունեցող կարևորագույն իրադարձություններին։ Փորձագետը մասնավորապես անդրադարձել է թուրք–սիրիական ճգնաժամին։ Նրա խոսքով՝ Թուրքիայի խորհրդարանի այն որոշումը, որով թույլատրվում է ռազմական գործողություններ սկսել անդրսահմանային գոտում, իր էությամբ սենսացիոն է, և նույն թույլտվությամբ Թուրքիան կարող է ռազմական գործողություններ սկսել ոչ միայն Սիրիայի, այլ նաև Հայաստանի և մյուս հարևան երկրների դեմ:
–Սա սենսացիոն երևույթ է։ Թուրքիան, լինելով ՆԱՏՕ-ի անդամ, առանց նրանց համաձայնության նման որոշում է կայացնում,–ասել է Սարգսյանը։
Բանախոսը կարծիք է հայտնել, որ եթե Թուրքիան Սիրիայի դեմ ռազմական գործողություններ սկսի, ապա Իրանը հանդես կգա Թուրքիայի դեմ, իսկ դա միանգամայն ձեռնտու է Իսրայելին։
–Այդ ծրագրին սպասում է Իսրայելի կառավարությունը, որ սկսի ռազմական գործողություն Իրանի դեմ, իսկ նրա հիմնական թիրախը միջուկային կենտրոնները կլինեն,–պարզաբանել է փորձագետն ու հավելել, որ նման պարագայում Իսրայելը կզգա Ստեփանակերտի օդանավականի անհարժեշտությունը, քանի որ իսրայելական ինքնաթիռները ժամանակավոր վայրէջքներ կատարելու կարիք կունենան: Միաժամանակ, Արայիկ Սարգսյանը չի հստակեցրել՝ արդյոք դրան կհամաձայնվի՞ Արցախը, թե՞ ոչ։
Սարգսյանն անդրադարձել է նաև Թուրքիա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցի հետաձգմանը։ Նա հայտնել է, որ այդ այցի շրջանակներում նախատեսվում էր մի շարք տնտեսական համաձայնագրեր կնքել, ու ավելացրել է.
–Ռուսաստանը պատրաստ էր 20 մլն դոլար տալ Թուրքիային, այն դեպքում, երբ Հայաստանին մեկ միլիոն էլ չի տալիս:
Արայիկ Սարգսյան. «Եթե Սիրիայում սկսվի պատերազմ... Իսրայելը կզգա Ստեփանակերտի օդանավակայանի կարիքը»

7or.am