Լրահոս

15.10.2012 10:09


Սիրիական օդանավի միջադեպը չի ազդի ռուս–թուրքական հարաբերությունների զարգացման վրա

Սիրիական օդանավի միջադեպը չի ազդի ռուս–թուրքական հարաբերությունների զարգացման վրա

Անկարայում հարկադրաբար վայրէջք կատարած ուղևորատար օդանավի հետ կապված միջադեպը որևէ կերպ չի անդրադառնա ռուս-թուրքական հարաբերությունների զարգացման հեռանկարների վրա։ «ՌԻԱ նովոստի»–ի փոխանցմամբ՝ նման հայտարարությամբ է հանդես եկել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։

Միաժամանակ, մեկնաբանելով օդանավի միջադեպը, նա նշել է.

–Բեռը օրինական էր, և օրինական հիմքերով էր տեղափոխվում։

Լավրովը ավելացրել է նաև, որ Ռուսաստանը դեռևս ակնկալում է այդ միջադեպի վերաբերյալ թուրքական կողմից պարզաբանումներ ստանալ:

Հիշեցնենք, որ սիրիական «Airbus A-320» օդանավը, որը Մոսկվայից Դամասկոս էր ուղևորվում, չորեքշաբթի երեկոյան թուրքական կործանիչների միջոցով հարկադրաբար իջեցվել էր Անկարայի օդանավակայանում:

Այս խորագրի վերջին նյութերը