Լրահոս

15.10.2012 09:40


Լավրով. «Վրացական նոր կառավարությանը Մոսկվայի գնահատականը կլինի նրանց գործերի հիման վրա»

Լավրով. «Վրացական նոր կառավարությանը Մոսկվայի գնահատականը կլինի նրանց գործերի հիման վրա»

Մոսվան Վրաստանի նոր կառավարության մտադրությունների մասին դատողություններ  կանի Ռուսաստանի և Հրավային Կովկասի հանդեպ վրացական իշխանությունների կոնկրետ քայլերի և դիրքորոշումների հիման վրա։ Այս մասին, «ՌԻԱ նովոստի»–ի փոխանցմամբ, հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը:

Հիշեցնենք, որ անցյալ շաբաթ Վրաստանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններում ձայների մեծամասնությունը ստացել է ընդդիմադիր «Վրացական երազանք» կոալիցիան: Նախագահ Միխայիլ Սահակաշվիլու կուսակցությունն ընդդիմություն կդառնա:

Ավելի վաղ Լավրովը հայտարարել էր, թե Ռուսաստանը հույս ունի, որ կկարգավորվեն Վրաստանի հարաբերությունները Ռուսաստանի, Հարվային Օսիայի և Աբխազիայի հետ, սակայն Օսիայի և Աբխազիայի ճակատագրի հարցով բանակցություններ վարել Մոսկվան չի պատրաստվում՝ նրանք անկախ պետություններ են, և հարցը քննարկման կարիք չունի:

Այս խորագրի վերջին նյութերը