Լրահոս

12.10.2012 10:14


Հալեպում կրկին հայ է զոհվել

Հալեպում կրկին հայ է զոհվել

Երեկ Հալեպում հրաձգության  հետևանքով Սիրիայի հայազգի քաղաքացի է զոհվել: Մահացածը 1957թ. ծնված Ժան Թահան է։ Այս մասին տեղեկացնում է «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի Բերիո թեմի լուրերի էջը:

Հիշեցնենք, որ դրանից մեկ օր առաջ ևս մեկ հայ էր զոհվել:

Սիրիայում հակամարտության սկզբից ի վեր երկրում զոհերի թիվը ՄԱԿ-ի տվյալներով հատել է 20 000-ի սահմանը: Հայ համայնքի զոհերի թիվը  30-ից ավելի է:

Այս խորագրի վերջին նյութերը