Կառավարությունը որոշեց. Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի լիազորությունները վաղաժամկետ կդադարեցվեն
Վաղաժամկետ կդադարեցվեն Գյումրու քաղաքային համայնքի ղեկավար Վարդան Ղուկասյանի լիազորությունները: Այս մասին որոշումն ընդունվել է ՀՀ կառավարության այսօրվա նիստում: Որոշումն ուժի մեջ կմտնի ստորագրման պահից:
«ՀՀ Շիրակի մարզի Գյումրու քաղաքային համայնքի ղեկավարի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին» կառավարության որոշման ընդունումը պայմանավորված է Վարդան Ղուկասյանի կողմից հրաժարական ներկայացնելու հանգամանքով: Նրա լիազորություններն ավարտվելու էին նոյեմբերի 11-ին: