Լրահոս

10.10.2012 19:11


Թուրքիայից Եվրոպա ապօրինի կերպով մուտք գործելու փորձի ժամանակ 151 մարդ ձերբակալվել է. նրանց թվում ՀՀ քաղաքացիներ էլ կան

Թուրքիայից Եվրոպա ապօրինի կերպով մուտք գործելու փորձի ժամանակ 151 մարդ ձերբակալվել է. նրանց թվում ՀՀ քաղաքացիներ էլ կան

Թուրքիայի Էդիրնե շրջանում անօրինական ճանապարհով սահմանը փորձել են հատեն հարյուրավոր մարդիկ։ Փորձը, սակայն, ձախողվել է, և 151 մարդ ձերբակալվել է։ Այս մասին տեղեկացնում է թուրքական «Սոնդաքիկա»–ն։

Նշվում է, որ ձերբակալվածների մեջ կան նաև Հայաստանի քաղաքացիներ, ինչպես նաև՝ Իրաքի, Վրաստանի, Իրանի, Սիրիայի, Թունիսի, Կամերունի, Կոնգոյի, Պաղեստինի, Պակիստանի, Մյանմարի։

Ըստ երևույթին,  բազմանդամ խումբը փորձել է անօրինական ճանապարհով մուտք գործել Եվրոպա՝  հատելով Բուլղարիայի սահմանը։

Այս խորագրի վերջին նյութերը