PKK. «Էրդողանը մտադիր է Սիրիան դարձնել թուրքական նահանգ»
Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) առաջնորդներից Մուրադ Քարայըլանը մեկնաբանել է հոկտեմբերի 4-ին Թուրքիայի խորհրդարանի կողմից անդրսահմանային գործողությունների անցկացման մանդատը մեկ տարով երկարաձգելը.
«Այդ նախագծի ընդունումը նշանակում է պատերազմ սկսել թե՛ քրդերի, թե՛ Սիրիայի, թե՛ Իրանի, թե՛ Իրաքի դեմ: Օսմանյան երազներով ստեղծված «Արդարություն և զարգացում» կուսակցությունը (ԱԶԿ) ցանկանում է Սիրիան վերածել թուրքական նահանգի:
ԱԶԿ-ն Թուրքիայում խաղաղություն չի ցանկանում: Հանրապետության հիմնադրումից ի վեր՝ թուրքական պետությունը ժխտում է քրդերի գոյությունը: Ասում են՝ միայն մեկ ազգ կա, և դա թուրք ազգն է: Սահմանադրության 66-րդ հոդվածը դրա ապացույցն է, ըստ որի՝ Թուրքիայի բոլոր քաղաքացիները թուրք են»: