Երևանի խանութներում հացն ու լավաշը թանկացել են 10-20 դրամով, իսկ ալյուրը` մի քանի հարյուր դրամով: Օրինակ, «Արմաշ» ապրանքանիշի 5 կգ-անոց ալյուրը թանկացել է՝ հասնելով 870 դրամի:
Ըստ փորձագետների՝ ալյուրի ու հացի գնաճը համահունչ չեն, և հացն առաջիկայում կշարունակի թանկանալ: Հատկանշական է, որ դեռ երեկ «Oxfam» միջազգային կազմակերպության հայաստանյան մասնաճյուղը հրապարակել է մի զեկույց, ըստ որի` ՀՀ-ում գնաճն արդեն հանգեցրել է թերսնման, քանի որ մարդիկ հրաժարվել են որոշակի պարենային ապրանքներից:
Հացն ու ալյուրը, ըստ երևույթին, էլի են թանկանալու