Լրահոս

09.10.2012 13:40


Դավիթ Հարությունյան. «ԵԽԽՎ–ն արժեքների կազմակերպությունից վերածվում է շահերի կազմակերպության»

Դավիթ Հարությունյան. «ԵԽԽՎ–ն արժեքների կազմակերպությունից վերածվում է շահերի կազմակերպության»

ԵԽԽՎ–ում Հայաստանի պատվիրակության անդամներն այսօր հրավիրված մամլո ասուլիսին ներկայացրել են իրենց կատարած աշխատանքների հաշվետվությունը։ Ասուլիսին մասնակցել են Դավիթ Հարությունյանը (պատվիրակության ղեկավար), Հերմինե Նաղդալյանն ու Զարուհի Փոստանջյանը։

Դավիթ Հարությունյանը կետ առ կետ ներկայացրել է բոլոր այն հարցերը, որոնք քննարկվել են վեհաժողովում։ Մասնավորապես՝ նա նշել է, որ ԵԽԽՎ–ն սկսել է որոշակի կարգավիճակ տալ չճանաչված միավորներին, օրինակ՝ Պաղեստինին։ Այդ երկիրն այժմ որակվում է որպես «ժողովրդավարության գործընկեր»։ Հարությունյանի հաղորդմամբ՝ հայկական պատվիրակության ՀՅԴ–ական անդամ Արմեն Ռուստամյանը հանդես է եկել հարցադրմամբ՝ ինչո՞ւ նմանօրինակ վերաբերմունք չկա նաև այն չճանաչված միավորների նկատմամբ, որոնք կան ԵԽԽՎ–ի անդամ երկների տարածքում։

Հարությունյանը նշել է նաև, որ ադրբեջանամետ անհիմն բանաձևերի ընդունումը գցում է  ԵԽԽՎ–ի վարկանիշը։  Նա լրագրողներին հայտնել է, որ ադրբեջանական պատվիրակությունը բավական համառ լոբբինգ է անցկացնում ԵԽԽՎ–ում, այնինչ այդ կազմակերպության հարթակը չպետք է նման բաների ծառայի և  միանգամայն այլ նպատակներ ունի։

–ԵԽԽՎ–ն արժեքների կազմակերպությունից վերածվում է շահերի կազմակերպության,– եզրափակել է Դավիթ Հարությունյանը։  

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը