Լրահոս

08.10.2012 10:37


«Վահե Ավետյան» հասարակական շարժման անդամները Ռուբեն Հայրապետյանի դեմ քաղաքացիական հայց կներկայացնեն

«Վահե Ավետյան» հասարակական շարժման անդամները Ռուբեն Հայրապետյանի դեմ քաղաքացիական  հայց կներկայացնեն

Ռուբեն Հայրապետյանի՝ «Nouvelle d’Armenie» ամսագրին տված հարցազրույցից հետո, որտեղ կարելի է վիրավորանք և սպառնալիքներ նկատել «Վահե Ավետյան» հասարակական շարժման անդամների հասցեին, այսօր՝ երկուշաբթի օրը, Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրաջանների ընդհանուր իրավասության դատարանում նրա դեմ քաղաքացիական հայց կներկայացվի։ 

«Վահե Ավետյան» հասարակական շարժման անդամներ Հրանուշ Խառատյանը և Գարեգին Չուգասզյանը պատրաստել են դատարան ներկայացնելու բոլոր փաստաթղթերը; Հրանուշ Խառատյանի խոսքով՝ քանի որ վիրավորանքն ու զրպարտությունն ունեն վաղեմության ժամկետ, փաստաբանը շտապեցնում է, որ ժամկետը չլրանա, իսկ ժամկետը լրանում է այս երկուշաբթի: Հրանուշ Խառատյանը, սակայն, վստահ չէ, որ դատական հայցը նորմալ ընթացակարգեր կունենա.

–Փաստաբանը կներկայացնի իր հիմնավորումները, սպասենք, տեսնենք՝ ինչ կասի մեր «արդարադատությունը», ըստ դրա էլ կերևան հաջորդ քայլերը։

Խառատյանն իր դժգոհությունն է հայտնել Հայաստանում գործող արդարադտության վերաբերյալ.

–Երբ ես լսում էի դատախազ Աղվան Հովսեփյանի ներկայացրած կարծիքը ԱԺ-ում Օսկանյանին անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ, մեր դատախազն ասում էր՝ Հանթսմանի բարի համբավը կասկածի տակ դրվեց Օսկանյանի հետ կապվա՞ծ։ Մինչև հիմա մտածում եմ՝ նրա բարի համբավի շուրջ ի՞նչ է եղել: Կարծում եմ՝ այդտեղ որևէ տրամաբանություն չկար:

Այս խորագրի վերջին նյութերը