Լրահոս

05.10.2012 14:45


Հայաստանում պլաստիկ վիրահատությունների թիվն աճում է. զգալի թիվ են կազմում նաև մարմնի ինտիմ մասերի վիրահատությունները

Հայաստանում պլաստիկ վիրահատությունների թիվն աճում է.  զգալի թիվ են կազմում նաև մարմնի ինտիմ մասերի վիրահատությունները

Թիվ 3 կլինիկական հիվանդանոցի պլաստիկ և վերականգնողական միկրովիրաբուժության ծառայության ղեկավար Գևորգ Ստեփանյան այսօրվա ասուլիսին լրագրողներին հայտնել է, որ Հայաստանում պլաստիկ վիրահատությունների քանակն ավելացել է։ Ընդ որում, դրանց մեջ զգալի մաս են կազմում նաև մարմնի ինտիմ մասերում պլաստիկ վիրահատությունները:

Ասուլիսի մյուս հյուրը՝ կլինիկական հոգեբան Միքայել Մադաթյանն էլ իր հերթին նշել է, որ հատկապես սկսել են հաճախակիանալ վերջույթների վիրահատությունը` ոտքերի շտկում, երկարացում, չնայած այն հանգամանքին, որ դա բավական երկար բուժում է պահանջում: Փորձագետը շատ է կարևորել հոգեբանների դերը, քանի որ շատ դեպքերում մարդիկ որոշում են պլաստիկ վիրահատության դիմել՝ ինչ–որ մեկին նմանվելու նպատակով.

–Կա ռեֆերենտ խումբ, այսինքն այնպիսի մարդիկ, որոնց հետ միշտ ցանկանում են համեմատվել, նմանվել: Դա վատ է, քանի որ կլինեն ինչ-որ մեկի վատ կրկնօրինակը, կկորցնեն իրենք իրենց։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը