Այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ լրագրողներից մեկը նկատել է, թե որոշ փորձագետներ Վրաստանում հաղթանակած ընդդիմադիր գործիչ Բիձինա Իվանիշվիլիին համեմատում են ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ, և անցկացնելով զուգահեռներ` պնդում, թե Հայաստանում կարող է կրկնվել վրացական սցենարը։ Լրագրողը փորձեց իմանալ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի կարծիքը, ով, ըստ երևույթին, փորձեց հումորով (այդ պահին նա ժպտաց) պատասխանել.
–Եթե ուզում եք համեմատեմ, կասեմ Վարդան Օսկանյանն է:
Ասվածին, սակայն, լրագրողները պատասխան հարց ուղղեցին` դրա համա՞ր Օսկանյանին զրկեցիք անձեռնմխելությունից: Գալուստ Սահակյանը գերադասեց չպատասխանել հարցին ու լռեց։
Գալուստ Սահակյանը գերադասեց չպատասխանել

7or.am