Քաղաքական

04.10.2012 13:50


Արամ Հարությունյան. «ՀՀԿ–ն կրկին մեկուսացման մեջ է»(տեսանյութ)

Արամ Հարությունյան. «ՀՀԿ–ն կրկին մեկուսացման մեջ է»(տեսանյութ)

«Ազգային Համաձայնություն» կուսակցության նախագահ  Արամ Հարությունյանն այսօրվա ասուլիսում անդրադառնալով ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Օսկանյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցի վերաբերյալ ԱԺ–ում անցկացված քվեարկությանը, նշել է, թե այն ցույց տվեց, որ ՀՀԿ-ն նորից հայտնվել է մեկուսացման մեջ, չունի գործընկերներ, բացառությամբ ՕԵԿ-ի, որն արդեն վաղուց դադարել է կուսակցություն լինելուց:

Խոսելով առաջիկա նախագահական ընտրությունների մասին՝ Հարությունյանը նշել է, որ ընդդիմադիր քաղաքական ուժերը, եթե միասնական թեկնածուով հանդես չգան, ապա առնվազն գոնե պետք է համագործակցեն։

2013-ի ընտրությունների նման ընտրություններ չեն լինելու, քանի որ իշխանությունը գնում է ինքնասպանության, իսկ ինքնասպանության գնացողը հաղթանակի չի կարող հասնել,–ասել է Հարությունյանն ու համոզմունք հայտնել, որ ԲՀԿ–ն հաստատ չի սատարի Սերժ Սարգսյանի թեկնածությունը։

Բանախոսը ՀՀ ներքաղաքական գործըթնացները որոշ իմաստով կապել է նաև Վրաստանի խորհրդարանական ընտրություններում ընդդիմության տարած հաղթանակի հետ՝ նշելով, թե այդ երկրից բան ունենք սովորելու.

–Բացառիկ հնարավորություն ենք ստացել, ու գոնե մեկ անգամ քաղաքական գործիչները պետք է մտածեն շարժվել հանուն պետության, ժողովրդի։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը