Աստվածատուր Պետրոսյան. «Մեզ բոլորն ասում էին, որ այնտեղ մսաղաց է, ո՞ւր եք գնում, սակայն մենք…»
«Արծիվ-մահապարտներ» միության ղեկավար, գեներալ-մայոր Աստվածատուր Պետրոսյանն ասյօր հրավիրված մամլո ասուլիսին անդրադարձել է ջոկատի կազմավորման 20-ամյա հոբելյանին։
Պետրոյանը հիշել է մարտական դրվագներից մեկը, երբ իրենք պաշտպանում էին Գանձասարը։ Գեներալի համոզմամբ՝ եթե թշնամին գրավեր Գանձասարը, ապա ազերիների առաջ կբացվեր ճանապարհ դեպի Ստեփանակերտ։ Սակայն ջոկատը մարտնչել է քաջաբար ու թույլ չի տվել այդ ճեղքումը.
–Մեզ բոլորն ասում էին, որ այնտեղ մսաղաց է, ո՞ւր եք գնում, սակայն մենք Վազգեն Սարգսյանի հրամանով մարտի ենք նետվել և պաշտպանել ենք կարևոր բարձունքներ՝ Գանձասարը, Մարտակերտը։
Բանախոսը կարծիք է հայտնել, որ հայոց բանակը պետք է սնվի «ընտանիք-պետություն-հավատք» աղբյուրից:
Նշենք, որ «Արծիվ-մահապարտների» շարքերում կռվել են բազմաթիվ արվեստագետներ, նկարիչներ, գրողներ՝ Գագիկ Գինոսյանը, Ալեքսանդր Թամանյանը՝ հայտնի ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանի թոռը և ուրիշներ:
Սեպտեմբերի 26-ին ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը ստորագրել է հրամանագիր՝ ԼՂՀ սահմանները և խաղաղ բնակչությանը պաշտպանելիս ցուցաբերած խիզախության ու անձնվիրության համար և կազմավորման 20-րդ տարեդարձի կապակցությամբ «Արծիվ-մահապարտներ» հատուկ նշանակության զորագնդի մարտիկներին ԼՂՀ մեդալներով պարգևատրելու մասին:

7or.am