ՊՆ–ի մեքենան շրջվել է. կա 1 զոհ, մի քանի վիրավորներ
Երեկ` սեպտեմբերի 24-ին՝ ժամը 16։30-ի սահմաններում, Արագածոտնի մարզի Արուճ -Նոր Ամանոս ավտոճանապարհի 4-րդ կմ հատվածում ՀՀ ՊՆ N զորամասին պատկանող «Գազ 33081» մակնիշի ՊՆ զինհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից ու շրջվել, ինչի հետևանքով մահացել է 19-ամյա շարքային Գոռ Գնելի Գալստյանը, իսկ 9 զինծառայողներ ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Շարքայիններ Վահե Հարությունի Խաչերյանի, Արգիշտի Արմենի Շահվելյանի, Գեղամ Արտակի Սահակյանի, Հայկ Անդրանիկի Պերտիզլյանի, սերժանտ Նարեկ Հայկի Ղևոնդյանի, կրտսեր սերժանտ Նարեկ Սամվելի Հովակիմյանի և ավագ սերժանտ Արսեն Գագիկի Երիցյանի վիճակը բավարար է: Շարքային Հարություն Գրիգորի Կիրակոսյանը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում:
Փաստի առթիվ ՀՀ ՊՆ քննչական ծառայության 4-րդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 377 հոդվածի 2-րդ մասով (մեքենաներ վարելու կամ շահագործելու կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահը) հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն: