Լրահոս

25.09.2012 11:15


Քուրդ գրոհայինները Թուրքիայում բեռնատար գնացք են պայթեցրել

Քուրդ գրոհայինները Թուրքիայում բեռնատար գնացք են պայթեցրել

Թուրքիայի Քահրամանմարաշ (Մարաշ) նահանգում Քրդական աշխատավորական կուսակցության (PKK) զինյալները բեռնատար գնացք են պայթեցրել: Պայթյունի հետևանքով վնասվել են գնացքն ու ռելսերը: Այս մասին հաղորդում է թուրքական «Իհլաս» գործակալությունը։

Պայթյունն իրականացվել է նախապես տեղադրված հեռակառավարվող ռումբի օգնությամբ: Զոհերի ու վիրավորների մասին որևէ բան չի նշվում: Դեպքի վայրում գոյացել է 1 մ խորությամբ և 2 մ լայնությամբ փոս: Պայթյունից հետո թուրքական անվտանգության ուժերը տարածքում լայնածավալ գործողություններ են սկսել:

Այս խորագրի վերջին նյութերը