Քաղաքական

23.09.2012 14:58


ՏԻՄ ընտրություններ. Դիլիջանում ԲՀԿ-ական թեկնածուի վստահված անձին ոստիկանության բաժանմունք են տեղափոխել

ՏԻՄ ընտրություններ. Դիլիջանում ԲՀԿ-ական թեկնածուի վստահված անձին ոստիկանության բաժանմունք են տեղափոխել

Այսօր Հայաստանի մի քանի մարզերում անցկացվող ՏԻՄ ընտրությունների ընթացքի վերաբերյալ իր մեկնաբանությունն է տվել ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը: «7օր»-ի հետ զրույցում Զոհրաբյանը հաղորդել է, որ մի քանի համայնքներում կրկին օքսիդացող դրոշմակնիքների խնդիրն իր մասին հիշեցրել  է:

-Բայց դե մենք արդեն իմունիտետ ունենք այդ օքսիդացող թանաքի դեմ,–ավելացրել է Զոհրաբյանը:

ԲՀԿ խմբակցության քարտուղարը հաղորդել է նաև, որ Դիլիջանում ԲՀԿ-ական թեկնածուի վստահվաձ անձին տեղի ոստիկանությունը բաժանմունք է տարել, այսպես ասած՝ «զրույցի»:

-Թե ինչ թեմայով է զրույցը, հայտնի չէ, այժմ փորձում ենք պարզել,–ասել է Նաիրա Զոհրաբյանը:

Մեր զրուցակիցը հայտնել է նաև, որ Գառնիում «Քինգ դե լյուքս»-ի ավտոբուսներով կարմիր բերետավորներ են տեղափոխվել. ընդհանուր առմամբ շատ ոստիկաններ կան:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը