Լրահոս

20.09.2012 13:18


Ինչո՞ւ է Տիգրան Սարգսյանը վրդովվել

Ինչո՞ւ է Տիգրան Սարգսյանը վրդովվել

Կառավարության այսօրվա նիստում քաղաքաշինության նախարար Սամվել Թադևոսյանը վարչապետի հանձնարարականով ներկայացրել է Ազգային գրադարանի շենքի վերանորոգման աշխատանքներում արձանագրված թերությունները: Թադևոսյանը նշել է, որ  թերացումները հայտնաբերելու համար ուսումնասիրություններ են կատարվել, և դրանց նախնական արդյունքները, մեղմ ասած, չեն գոհացնում։ Մասնավորապես, չեն իրականացվել նախագծով նախատեսված շենքի սեյսմակայունության բարձրացման աշխատանքները, հիմնական աշխատանքները սխալ հերթականությամբ են կատարվել, նախապատվությունը տրվել է ներքին հարդարման աշխատանքներին, չի ապահովվել ջեռուցումը և օդափոխությունը, իսկ դրա համար հատկացված գումարներով կատարվել են այլ աշխատանքներ:

Նշենք, որ գրադարանի շենքի վերանորոգումն սկսվել է 2008թ., ավարտվել 2011թ. դեկտեմբերին: Ընդհանուր առմամբ ծախսվել է 690 մլն դրամ:

Նախարարի ներկայացրած զեկույցը վրդովեցրել է վարչապետ Տիգրան Սարգսյանին, ով ասել է.

–Ուղղակի խայտառակություն է, խայտառակություն: Կարևորագույն օբյեկտ, որը գտնվում է հանրության ուշադրության կենտրոնում, պետբյուջեից 700 մլն դրամ ենք հատկացրել, աշխատանքները մինչև հիմա ավարտված չեն, ու պարզվում է, որ լրացուցիչ գումարներ պետք է պետությունը հատկացնի։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը