Լրահոս

19.09.2012 12:12


Հունգարահայերը Հունգարիայի կառավարությանը դատի կտան

Հունգարահայերը Հունգարիայի կառավարությանը դատի կտան

Հունգարիայի Հայ ազգային խորհուրդը մտադիր է դատի տալ Հունգարիայի կառավարությանը ադրբեջանցի մարդասպան Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանին արտահանձնելու վիճահարույց որոշման համար։ Այս մասին, «Ասպարեզ»-ի փոխանցմամբ, գրում է հունգարական «Բլիք» թերթը:

 Աղբյուրը վկայակոչում է Խորհրդի ղեկավար Ժևան Սարգսյանի հայտարարությունը, ով ասել է՝ կառավարության դեմ մեղադրանքները ներառում են նաև կաշառակերության և դիրքի չարաշահման կետեր:

Հունգարիայում մոտ 30 000 հայ կա, որոնց գրեթե կեսը հայերեն չի խոսում: Երկրում նաև 31 հայկական ինքնավար մարմին է գործում:

Այս խորագրի վերջին նյութերը