Լրահոս

19.09.2012 11:38


«Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոնը ՀՀ կառավարության որոշմա՞մբ է աճուրդի հանվել

«Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոնը ՀՀ կառավարության որոշմա՞մբ է աճուրդի հանվել

Մամուլում տևական ժամանակ տեղեկատվություն էր շրջանառվում, թե «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոնը (8-րդ հիվանդանոց) աճուրդի է հանվել։ Այժմ  հաղորդվում է, որ ՀՀ կառավարությունը հատուկ որոշում է  ընդունել հիվանդանոցը աճուրդի հանելու վերաբերյալ։

Տեղեկտվությունը ճշտելու նպատակով «7օր»–ը զանգահարել է Երևանի քաղաքապետարանի տեղեկտվության և հասարակայնության հետ կապերի վարչություն, որի պետը՝ Արթուր Գևորգյանը մեզ հաղորդել է, որ նման տեղեկատվություն չունի, իսկ անհրաժեշտության դեպքում կարող ենք գրավոր հարցում ուղարկել։

Մենք փորձեցինք որևէ պարզաբանում ստանալ նաև ՀՀ կառավարությունից, սակայն նրա տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հեռախոսահամարը չէր պատասխանում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը