Ֆրանսահայերը Ալիևի Փարիզ ժամանելու դեմ բողոքի ցույցեր են կազմակերպում
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի Ֆրանսիա ժամանելու դեմ բողոքի ցույց են անցկացրել Մարսելի հայությունը, ինչպես նաև մի շարք ֆրանսիացիներ։ Ինչպես հայտնում է «Nouvelles d`Arménie-ն», բողոքի գործողությանը մասնակցել են մոտ 200 մարսելցի, քաղաքական և կրոնական գործիչներ, այդ թվում՝ պատգամավորներ Վալերի Բուայեն և Հենրի Ժիբրայելը:
Մասնակիցներն իրենց խոսքում վրդովմունք են հայտնել Հունգարիայի կողմից Բաքվին արտահանձնված մարդասպան Ռամիլ Սաֆարովին ներում շնորհելու կապակցությամբ և Ֆրանսիայի նախագահին կոչ են արել անել հնարավոր ամեն բան արդարությունը վերականգնելու համար:
Այսօր՝ Փարիզի ժամանակով ժամը 18։00-ին, բողոքի ցույց կանցկացվի նաև Ֆրանսիայի մայրաքաղաքում՝ Ադրբեջանի դեսպանատան մոտ: