Հարցազրույց կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանի հետ
–Կա տեսակետ, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրավիրած խորհրդակցությունն ավելի շատ ուշացած շոու էր հիշեցնում։ Ըստ Ձեզ՝ ո՞րն է այդ խորհրդակցության իրական նպատակը։
–Ցույց տալ, որ կա քաղաքական կամք, որպեսզի Հայաստանը ձևափոխվի։ Ցո՛ւյց տալ... Ցանկացած հայտարարություն արժեք ունի միայն այն ժամանակ, եթե իրականանում են ինչ–որ կազմակերպչական քայլեր։ Մասնավորապես, մինչև Հայաստանի օլիգարխները առնվազն դիսկոմֆորտ չզգան իրենց այստեղ, մնացած ամեն ինչն անիմաստ է։
–Սերժ Սարգսյանի ընտրվելուց հետո ՀՀ սոցիալ–տնտեսական վիճակը գրեթե միանգամից սկսեց ծանրանալ։ Հարց. ինչո՞ւ է նա հիմա նման հայտարարություններով հանդես գալիս, և իրականում ո՞մ են դրանք հասցեագրված։
–Որովհետև առջևում նախագահական ընտրություններն են։
–Համաձա՞յն եք այն դիտարկմանը, որ Հայաստանում նկատվում է տնտեսության կենտրոնացում նախագահի ու նրա ընտանիքի ձեռքերում։
–Ցանկացած տեսակետ կարող է լինել ճիշտ, բայց ինձ չի հետաքրքրում՝ մե՞կ ձեռքում է լինելու, թե՞ երեքուկես. բոլոր օլիգարխներն անխտիր ու գործող քաղաքական դաշտը, ներառյալ՝ ընդդիմությանը, պետք է դուրս գան պետության ասպարեզից, եթե մենք ուզում ենք, որ Հայաստանը գնա առաջ։ Տնտեսական ծանր վիճակը մի կողմից պայմանավորված է օբյեկտիվ միջազգային տնտեսական ճգնաժամով, մյուս կողմից՝ մեր օլիգարխներով ու փտած քաղաքական դաշտով։ Դաշտի փտածությունն արտահայտվում է այդ թվում նաև նրանով, որ թե՛ իշխանության, թե՛ ընդդիմության շրջանում քաղաքական ուժն անձնավորվում է։ Մի քանի բացառություններից բացի, ցանկացած կուսակցություն մեզ մոտ անձնավորված է, ինչը նշանակում է, որ մենք չունենք ո՛չ մրցունակ իշխանություն, ո՛չ առհասարակ մրցունակ քաղաքական դաշտ։
Հարություն Մեսրոբյան.

Զրույցը վարեց Սարգիս Շիրխանյանը