Լրահոս

06.09.2012 12:51


Արտամետ գյուղի դպրոցը վերանվանվել է Գուրգեն Մարգարյանի անունով

Արտամետ գյուղի դպրոցը վերանվանվել է Գուրգեն Մարգարյանի անունով

ՀՀ կառավարության՝ այսօր կայացրած որոշման համաձայն՝ Հայաստանի Արմավիրի մարզի Արտամետ համայնքի (Բաղրամյանի տարածաշրջան) միջնակարգ դպրոցը կկրի հայ սպա Գուրգեն Մարգարյանի անունը։

Հիշեցնենք, որ հայ սպա Գուրգեն Մարգարյանին 2004թ. փետրվարին Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում քնած ժամանակ կացնահարել էր ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովը: Հունգարիայի դատարանը Ռ. Սաֆարովին դատապարտել է ցմահ ազատազրկման, սակայն անցյալ շաբաթ նրան հանձնել են Ադրբեջանին, որտեղ նա ներման է արժանացել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից: Փաստը  միջազգային հանրության շրջանում մեծ արձագանք է առաջացրել։

Այս խորագրի վերջին նյութերը