Լրահոս

06.09.2012 12:26


Պարտքերը մարելու համար Հունաստանին առաջարկում են 6-օրյա աշխատանքային շաբաթի գաղափարը

Պարտքերը մարելու համար Հունաստանին առաջարկում են 6-օրյա աշխատանքային շաբաթի գաղափարը

Միջազգային վարկատուները քննարկում են  մտահղացումը՝ Հունսատանում ներմուծել վեցօրյա աշխատանքային շաբաթ։ Գաղափարի նպատակն այն է, որ այդ երկիրը կարողանա հաղթահարել կուտակած հսկայական արտաքին պարտքը։ Այս մասին տեղեկացնում է «Բի–Բի–Սի»–ն։

Բրիտանական լրատվամիջոցը նշում է, որ այդ առաջարկը ոչպաշտոնական է, և Հունաստանը պարտավորված չէ այն քննարկել, սակայն ինքնին նման առաջարկի փաստը խոսում է այն մասին, թե վարկատուների կարծիքով՝ ինչպիսի շտապ միջոցառումների կարիք է զգացվում այդ երկրում:

Միջազգային տեսուչներն այս շաբաթ կժամանեն Աթենք, որպեսզի պարզեն՝ արդյոք բավարա՞ր են հունական կառավարության ջանքերը ճգնաժամը հաղթահարելու համար, և արդյոք նոր ֆինանսական օգնության տրամադրումը հնարավո՞ր է:

Այս խորագրի վերջին նյութերը