Եվրամիությունը Հայաստանին 60 մլն եվրո կտրամադրի երկրում դատաիրավական բարեփոխումների, ինչպես նաև ԵՄ–Հայաստան տնտեսական համագործակցության զարգացման համար։
«Ազատություն» ռադիոկայանի փոխանցմամբ` Եվրոպական հանձնաժողովը Արևելյան գործընկերության ծրագրի շրջանակներում ընդունել է 2012թ. համար Հայաստանի տարեկան գործողությունների ծրագիր, որը պետք է արագացնի երկրում դատաիրավական բարեփոխումները և ԵՄ-ի հետ երկկողմ հարաբերությունների զարգացման, քաղաքական և տնտեսական ավելի խոր համագործակցության համար պարարտ հող ստեղծի:
Նոր աջակցությունը ներառում է ազգային կարևոր հաստատությունների համար վերապատրաստման հնարավորություններ, փորձագիտական խորհուրդներ, իրավաբանների, դատավորների և դատախազների դպրոցների հիմնում, ինչի վերջնական արդյունքն է լինելու անկախ, թափանցիկ արդարադատություն ստեղծումը։
Տրամադրվող ֆինանսական աջակցության մի մասը կուղղվի նաև Հայաստանի և ԵՄ-ի միջև Խոր և համապարփակ ազատ առևտրի գոտու ստեղծմանը, ինչպես նաև վիզային ռեժիմի դյուրացմանը։
Հարավային Կովկասից Արևելյան գործընկերության մեկ այլ երկրի` Վրաստանին նույնպես Եվրամիությունը 60 մլն եվրո կտրամադրի, որը գյուղատնտեսության արդիականացմանն ու սննդի անվտանգությանն է ուղղված լինելու:
Իսկ ահա Ադրբեջանը կստանա ընդամենը 19,5 մլն եվրո, քանի որ այդ երկիրը ԵՄ-ի հետ դեռ չի սկսել Խոր և համապարփակ ազատ առևտրի գոտու ստեղծման շուրջ բանակցությունները։
ԵՄ–ը Հայաստանին 60 միլիոն եվրո կտրամադրի