Լրահոս

29.08.2012 12:54


ԱՄՆ-ում ցուցարարները փորձել են ազատությունից զրկել նախկին պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսին

ԱՄՆ-ում ցուցարարները փորձել են ազատությունից զրկել նախկին պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսին

Երեքշաբթի Ֆլորիդա նահանգի Տամպա քաղաքում հակառազմական հանրահավաքի մի խումբ մասնակիցներ փորձել են ազատությունից զրկել ԱՄՆ նախկին պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսին` ռազմական հանցագործությունների դիմաց նրան պատժելու նպատակով: Այս մասին հաղորդում է ռուսական «Վզգլյադը»:

Դեպքը տեղի է ունեցել երեկ կեսօրին: Իրենց հետ ձեռնաշղթաներ բերած ակտիվիստները խոստովանել են, որ ցանկանում են Ռայսին «քաղաքացիական ձերբակալության» ենթարկել: Ակտիվիստների թվում եղել են կանանց «Code Pink» կազմակերպության անդամներ:

Նրանց հեռացնելիս լուրջ միջադեպեր տեղի չեն ունեցել ակտիվիստների ու ոստիկանների միջև: Իրավապահ մարմինների ներկայացուցիչները նրանց պարզապես խնդրել են լքել մասնավոր սեփականություն հանդիսացող շենքը:

Ակտիվիստները դուրս են եկել փողոց, ոմանք պառկել են մայթերին և իրենց պատել արյուն հիշեցնող կարմիր ներկով: Նրանք խոստովանել են, որ շարունակելու են փորձել «ձերբակալել» Ջորջ Բուշ-կրտսերի վարչակազմի ներկայացուցիչներին:

Այս խորագրի վերջին նյութերը